
Ես շատ լավ հիշում եմ, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր կառավարման տարիներին ինչքան բան է սարքել, բայց նաև ինչքան բան չսարքվելու կամ քանդվելու պատճառ է եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Գյումրու համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը:
«Ես ընդհանրապես չեմ կիսում Վարդան Ղուկասյանի վերջին տասնամյակի քաղաքական վայրիվերումները, բայց մոտս հարց է առաջանում՝ եթե Վարդան Ղուկասյանը կամ իր մերձավոր շրջապատն ինչ-որ մի բանում մեղավոր էին, ինչո՞ւ այդ ամեն ինչն այս ժողովրդավարության բաստիոնի ղեկավարը հիշում է հենց ընտրարշավի մեկնարկից առաջ»,- ասաց նա:
Մխիթարյանը նաև հարց բարձրացրեց, արդյո՞ք վերջին 7 տարիների ընթացքում ժամանակ չունեին այդ մասին հիշելու:
Մանրամասները՝ տեսանյութում։