ՀԵՇՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իրենց կուսակցությունը եւս այդ կարծիքին է եւ արդյոք իրենք կհամագործակցեն, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասաց. «Էս ամեն ինչն ինձ համար շատ հանկարծակի է, այդ վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, կուսակցությունը նմանատիպ հարցերը երբեւիցե չի քննարկել, հիմա էլ որ Դուք ասացիք` նման բան է հայտարարել, ինձ համար շատ տարօրինակ է հնչում: Հասկանալի է, որ քաղաքական ուժերն այդպես հեշտությամբ չեն միանում իրար, այդ կտրվածքով ես ձեռնպահ եմ մնում որեւէ մեկնաբանությունից»:




Լրահոս