ՊԵԿ-ը «ախպերականով» է հարկեր հավաքում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՊԵԿ-ին մեծ դժվարությամբ է հաջողվում պետական բյուջեի գումարները հավաքագրել: Ավելին՝ լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ՊԵԿ-ի հարկային ծառայության տեսուչները զանգահարում են իրենց գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերին, ընկերությունների ղեկավարներին ու «ախպերականով» համոզում՝ վերսկսել աշխատանքները, որպեսզի իրենք էլ կարողանան «մի քանի կոպեկ փող» հավաքել: Անհատ ձեռնարկատերերից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, «Ժողովուրդ»-ի թղթակցին պատմել է, որ հարկային տեսուչն իր մոտ դժգոհել է, որ հարկ հավաքելը գնալով ավելի ու ավելի է դժվարանում: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից, սակայն, չցանկացան պատասխանել մեր հարցին: «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նպատակահարմար չի գտնում պատասխանել չհիմնավորված հարցադրումներին»:

 




Լրահոս