
Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»,- գրել է նա։