Գագիկ Ծառուկյանը նույնպես զրահապատ մեքենաներ ունի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բացի Գյումրու նախկին եւ ներկա քաղաքապետերից «Հայաստանում էլի կան պաշտոնյաներ կամ գործարար աշխարհում հայտնի անձինք, որոնք զրահապատ մեքենաներով են շրջում։ Հավանաբար, իրենց կյանքի նկատմամբ ոտնձգությունների շատ պատճառներ կան, եւ փորձում են այսկերպ ապահովագրել իրենց:

Այդ անձանցից մեկն էլ Սամվել Բալասանյանի կուսակցության՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով, մեր տեղեկություններով, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռք էր բերել զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։

Վերջերս էլ, երբ արդեն պաշտոնապես վաճառքում հայտնվեց Mercedes S-Class-ի վերջին սերնդի մեքենան՝ 2013 թվականի արտադրության, Ծառուկյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռք է բերել այդ մեքենայից միանգամից 2 հատ, յուրաքանչյուրը՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս