ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Նոր Նորքի 8-րդ զանգվածում 

 

 

Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող այս տարածքում «կայանել են» ավտոբուսներ, որոնք այլեւս չեն շահագործվում: Թե ինչ ճակատագիր է սպասվում դրանց, դժվար է գուշակել. կարելի է ենթադրել, որ ավտոբուսները կվաճառվեն:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում ծննդի պետական գրանցումը, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրյուքաչափը:

Օվսաննա Մխոյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն, ծնողների (ծնողներից մեկի) եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական), երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝ ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծննդի պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:

Ժենյա Հունանյան (75 տարեկան, թոշակառու)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է դիմում եւ հետեւյալ փատաթղթերը.

1) ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին.

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված եւ մասնաճյուղի կնիքով կնքված)՝ ավանդատուի (նաեւ մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաեւ`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, առկայության դեպքում՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ ամուսնու մահվան վկայականը, եթե դիմումը ներկայացվել է մահացած ամուսնու անունով ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար,

բ. ավանդատուի անունը եւ (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի սպասարկման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը,

շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդատուին հասանելիք փոխհատուցումը հաշվարկելիս փոխհատուցման ենթակա ավանդների գումարներին ավելացվում են նաեւ այն ավանդների գումարները, որոնց համար նա որոշումներով սահմանված կարգով ստացել է փոխհատուցում եւ վճարման ենթակա փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ՝ հաշվարկված փոխհատուցումից հանելով արդեն իսկ ստացած փոխհատուցումը:

 




Լրահոս