ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին. Նստի՛ր՝ 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է թիրախավորել «Ժողովուրդ» օրաթերթին եւ հիմնադիր Թագուհի Թովմասյանին: Խորհրդարանի խոսնակը 2 օրը մեկ պարբերականությամբ հիշում է մեր օրաթերթը:

Անունը դրել է «Մամուլի տեսություն» բայց թիրախում «Ժողովուրդ» օրաթերթն է եւ Թագուհի Թովմասյանը: Իհարկե, իր դե յուրե զոքանչին պատկանող «Հրապարակ»-ին էլ է հիշատակում, բայց առանց ղեկավար Արմինե Օհանյանին թիրախավորելու եւ վիրավորելու:

Անշուշտ, քաղաքացու վրա թքող, մինչեւ ականջները կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մեղադրանքների տարափի տակ կքած Ալեն Սիմոնյանին չէինք անդրադառնա, եթե գոնե մեզ խրատներ տվող տեքստերում ուղղագրական, կետադրական խայտառակ տառասխալներ չնկատեինք: ԱԺ նախագահը անգրագետ տեքստերով վիրավորում է լրատվամիջոցներին:

Առաջին էկրանապատճենում տեսնում եք փետրվարի 13-ին արված հրապարակումը, որտեղ գրել է. «Թագուհի Թովմասյանը «նեխսրտելով», որ իրան գործուղման չեմ տանում…» ձեւակերպմամբ սկսվող նախադասություն։ Հատուկ ԱԺ անգրագետ խոսնակ Ալեն Սիմոնյանի եւ իր թիմակիցների համար հիշեցնենք, որ «նեղսրտել» բառը գրվում է «ղ»-ով:

Երեկ էլ հրապարակեց հերթական մաղձը՝ նույն ձեւակերպմամբ: Իհարկե, «նեղսրտել» բառը թերեւս սովորել է 45 տարեկանում, բայց պետք է հայոց լեզվի դասընթացներ անցնի, որպեսզի սովորի նաեւ` գրվում է ոչ թե «հարթուկ», այլ «արդուկ»:

Իսկ Ալեն Սիմոնյանի՝ պետության հաշվին իրականացվող գործուղումները իր աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք մատուցվում են իբրեւ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն», միայն ժպիտ են առաջացնում: Ում է գլխավորում Ալեն Սիմոնյանը՝ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություն» ձեւակերպմամբ, իր նախկին օգնականի՞ն, իր՝ «արդուկի գծով խորհրդականի՞ն», օպերատորի՞ն, մամլո խոսնակի՞ն, թե՞ վարչության պետին:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պետք է ներկայացնի ողջ խորհրդարանը՝ ե՛ւ իշխանություն ե՛ւ ընդդիմություն: Իսկ ընդդիմադիրները բոյկոտում են Ալեն Սիմոնյանի դեմ: Իրեն հարգող որեւէ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ գործուղման չի մեկնում արդեն վաղուց: Ու սա, կարծես թե, նյարդայնացնում է ԱԺ խոսնակին: Բայց մենք կշարունակենք մեր հրապարակումների շարքը. մեզ չեք կարող շեղել անգրագետ տեքստերով: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ու հիմնադիր Թագուհի Թովմասյանին թիրախավորում են երկու հոգի՝ Ալեն Սիմոնյանն ու Դոգը՝ նույն հետեւողականությամբ:

 

 

 

 

 

«Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:

Իսկ ում է պատկանում «Եվրոասֆալտ»-ը: Խիստ կասկածելի է, բայց այս ընկերությունը, ըստ փաստաթղթերի, ունի 2 բաժնետեր՝ Սվետլանա Պողոսյան եւ Լուսիկ Գեւորգյան (վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում): Ասֆալտբետոնի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել է 2021-ի մարտից: Ըստ մամուլի՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է k.simonyan@tsconstruction.am էլեկտրոնային հասցեն։ Այսինքն՝ կապ ունի նաեւ այդ ընկերության հետ: Տեղեկացնենք, որ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել է 2019-ին, բաժնետերը Երեւանում գրանցված Մարիետա Ավագյանն է, որի միակ ընկերությունն է այս «քոնսթրաքշնը»: Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումը, կազմակերպումն ու մատակարարումը անցկացվում է իր լաբորատորիայում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ բետոնխառնիչ մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի միջակայքում։ Ունի երկու տասնյակից ավելի աշխատակից:

Իսկ ինչ խոշոր գումարներ են փոխանցվել պետությունից Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությանը: 2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության հետ՝ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը վերանորոգելու համար: Այնուհետեւ, մեկ այլ պայմանագրով 287.5 միլիոն դրամով Ապարան քաղաքի եւ հարակից բնակավայրերի ավտոճանապարհներն է նորոգել:

Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Ու երբ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին «Եվրոասֆալտ» ընկերությանը, 2023-ին սեփականատերեր կանայք որոշեցին ԱԺ նախագահի եղբորը ազատել աշխատանքից՝ տնօրեն նշանակելով Լիլիա Հովհաննիսյանին: Ընկերության ներսում կատարված այս «իշխանափոխությունից» հետո «Եվրոասֆալտի» գործերը կտրուկ վատացան:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։

«Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սեւակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել:

Եվ հիմա թեեւ փաստաթղթերով ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն նրա հեռանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան, գործը մակագրվել է դատավոր Ինգա Բարսեղյանին:

 

 

 

 

 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է 2014 թվականից մինչեւ 2016 թվականը առաջին կարգի մասնագետից դառնալ առաջատար մասնագետ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական տարբեր բաժիններում։

2018 թվականի շրջադարձային հեղափոխությունը պաշտոնի բարձրացմամբ անդրադարձավ նաեւ Ադիլխանյանի կյանքում. 2018 թվականի օգոստոսին նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2023 թվականի հունվարի 9-ին նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար։ Ադիլխանյանը առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար, որի համաձայն նրա կինը՝ Էլիզա Արոյանը եւս նախարարության աշխատակից է. վերջինս գլխավոր իրավաբանն է։ Համաձայն Արման Ադիլխանյանի 2021 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Էլիզա Արոյանն ամուսնուն նվիրատվությամբ փոխանցել է 11 հազար 400 ԱՄՆ դոլար՝ գրեթե 4,5 մլն դրամ։ Ադիլխանյանի՝ 2021 թվականի տարեկան եկամուտները կազմել են 21 մլն 261 հազար դրամ, 2022 թվականի եկամուտները՝ 25 մլն 665 հազար դրամ, 2023 թվականի եկամուտները՝ 21 մլն 465 հազար դրամ։

Եկամուտների պես կտրուկ աճեր եւ նվազումներ գրանցվել են նաեւ Ադիլխանյանի տարեկան եկամտի աշխատանքի վարձատրության տողում։

2021 թվականին, որպես ֆինանսների նախարարի գլխավոր քարտուղարի տեղակալ, որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 13,5 մլն դրամ, 2022 թվականին նույն հաստիքում աշխատելով՝ ստացել է 18, 5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն։ Թե ինչի շնորհիվ է Ադիլխանյանի վարձատրությունը մեկ տարում աճել գրեթե 5 մլն դրամով, անհասկանալի է։ 2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ադիլխանյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 657 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, քանի որ նույն թվականի հունվարի 9-ից նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, որտեղից էլ մինչեւ տարեվերջ վաստակել է 16 մլն 211 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Հարկ է նշել, որ Ադիլխանյանն ունի 2 բնակարան. Կենտրոն վարչական շրջանում գտնվող առաջին բնակարանը Արման Ադիլխանյանը նվիրատվություն է ստացել 2019 թվականին, չգիտես թե ումից։ Նվիրատվությունը կատարվել է այն ժամանակ, երբ Ադիլխանյանը դեռ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն էր: Հայտարարագրերում առկա տվյալներից հասկանում ենք, որ եւս մեկ բնակարան Ադիլխանյանը հիփոթեքով է ձեռք բերել։ Բնակարանը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Համաձայն հայտարարագրի «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնի՝ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 37 մլն 540 հազար դրամ։ Ադիլխանյանը հայտարարագրել է մեկ տրանսպորտային միջոց, որը գնել է 2022 թվականին 12 հազար 500 դոլարով, որն այժմ համարժեք է գրեթե 5 մլն դրամի։ Արման Ադիլխանյանի բանկային ավանդները կազմել են 9,5 մլն  դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 580 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 6,3 մլն դրամ, 9,5 հազար եվրո եւ 11 հազար ԱՄՆ դոլար։

 

 

 

 

 

Տրանսպորտի թանկացումը բոյկոտող եւ չվճարող քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել տուգանքի մատերիալ: Մտմտացած նախագիծը արդեն կյանքի են կոչում, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր դեռեւս հունվարի 21-ին https://armlur.am/1435169/:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել: Ինչպես մեզ փոխանցեցին՝ «ՏԻՄ մասին» օրենքում փոփոխությունների մասին է խոսքը, որպեսզի պատժեն տրանսպորտի թանկացած սակագների համար չվճարող քաղաքացիներին: Նախագիծը մշակել են քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ղեկավարմամբ: Հիմա նախագիծը ուղարկել են գերատեսչություններ, այնուհետեւ այն պետք է գնա նաեւ խորհրդարան, իսկ արդեն մարտ-ապրիլ ամիսներին կիրարկվի:

Նախագծով վարչական տույժ է նախատեսվում. տրանսպորտի թանկացած սակագները չվճարող քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ կտուգանվեն՝ մոտ 5000 դրամի չափով: Երկուշաբթի օրը տեղի ունեցած գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանն արդեն ակնարկել էր՝ տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ միջոցներ պետք է կիրառվեն: Կարճ ասած՝ քաղաքացին դառնում է տուգանքի մատերիալ:

 




Լրահոս