Armenian text to speach

ՔԱՂԱՔԱՑԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի աճի, ինչպես նաեւ այլ հարցերի վերաբերյալ զրուցել է տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։

 

-Պարո՛ն Մակարյան, ինչպիսի՞ միջոցներով հնարավոր կլինի վերահսկել արտաքին պարտքի աճը։

-Աճը պետք է վերահսկել միայն տնտեսական կարիքներից ելնելով, այսինքն՝ պետության ներսում բոլոր հարկատուներն իրավունք ունեն վերահսկելու։ Իհարկե, մեր վերահսկման մեխանիզմները տարբեր են, բայց ցանկացած հարկատու, ցանկացած քաղաքացի իրավունք ունի վերահսկելու այն։

-Ինչպե՞ս կարելի է վերահսկել։

-Ասեմ՝ ինչպես. նամակներ գրելով, հարցնելով, պահանջներով, որովհետեւ այդ պարտքը, վերջին հաշվով իրար գումարվելով, հետո բաժանում են ժողովրդի ընդհանուր բնակչության թվի վրա եւ մեկ քաղաքացուն բաժին հասնող պարտք է հաշվարկվում։ Քանի որ սիմվոլիկ իմաստով ամեն քաղաքացի դառնում է պարտատեր, ինքն իրավունք ունի պահանջելու այդ գումարի արդյունավետ հաշվման հաշվետվություններ։

-Անդրադառնանք եւս մի թեմայի, որ կարեւոր է: Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի այսօրվա՝ ներկայիս արտաքին առեւտրի  մասին, որոնք են այն հիմնական խոչընդոտները, որոնց բախվում է Հայաստանի արտաքին առեւտուրը։

-Թեպետ 2024-ը դեռ լրիվ ամփոփված չէ, բայց նախնական հաշվումով պարտքը կազմում է 28 միլիարդ դոլար, որից 13 միլիարդ դոլարը արտահանված ապրանքների մասով է, իսկ 15 միլիարդ դոլարը՝ ներմուծված ապրանքների։ Իհարկե համամասնությունն էլ է լավ, որովհետեւ ստացվում է, որ արտահանումը ներմուծման 85 տոկոսը գերազանցում է, 85 տոկոսի շուրջն է, որը լավ թիվը է։ Հիշեցնեմ, որ տարիներ առաջ մեր արտահանումը գրեթե նվազել էր եւ ներմուծման 50-60 տոկոսն էր կազմում։

-Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը։

-Այն ժամանակ տեղական արդյունաբերությունը, տեղական ծառայությունները եւ ընդհանուր արտաքին առեւտուրը  ներմուծման մասով էր գերակշռում։ Իսկ աշխարհում  ընդունված է, որ որքան արտահանումը մոտ է ներմուծմանը, այնքան պետության համար դա լավ ցուցանիշ է։

-Աշխարհաքաղաքական շատ փոփոխություններ եղան, ինչպե՞ս դրանք կազդեն Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի վրա։ Ի՞նչ մարտահրավերների պետք է սպասել։

-Արտաքին առեւտուր չասենք. ավելի լայն առումով՝ Հայաստանի կառավությունն ընդունեց, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ՝ Եվրոպական միություն ինտեգրվելու նախապատրաստական աշխատանքների մասին, բայց մենք նաեւ ունենք ԵՄ-ի հետ ստորագրած համապարփակ ընդլայնված գործընկերային համաձայնագիր։ Հիմա Եվրոպան բավականին վտանգված վիճակի մեջ է այն առումով, որ ԱՄՆ-ն ցույց տվեց, որ այլեւս հոգ չի տանելու Եվրոպայի անվտանգության համար։ Կարող է տարբեր մաքսատուրքեր կիրառել ժամանակի ընթացքում։  ԱՄՆ-ն որոշ ապրանքներ պահանջում է Եվրոպայից, որպեսզի իրենից գնի։

-Օրինակ՝ ի՞նչ ապրանքներ։

-Վառելիք՝ գազ, նավթ, զենք, վերջին շրջանում նաեւ դրա մասին հայտարարեց, եւ այլ բաներ ապագայում եւս կարող են լինել։ Հետեւաբար, եվրոպական ղեկավարները արդեն մտածում են իրենց անվտանգության ինքնուրույն համակարգ ստեղծելու մասին։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ԳՈՐԾԸ

Բաքվի դատարանում երեկ շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։

 

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ դատարանը շարունակում է ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Մեղադրանքի ծավալն այնքան մեծ է, որ մեղադրող դատախազը չի հասցրել ընթերցումն ավարտել նախորդ՝ փետրվարի 13-ի նիստին։ Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։ Նա մեղադրում է նաեւ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձեւակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը տեղի է ունենալու փետրվարի 25-ին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Կայացել է նաեւ Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական հերթական նիստը։ Հիշեցնենք, որ նրանց նախորդ նիստը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին։ Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները շարունակել էին ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Դատախազ Վյուսալ Աբդուլլաեւը անդրադարձել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի տարածքում իբր կատարված «հանցավոր փաստերի դրվագներին»:

 

 




Լրահոս