Սերժ Սարգսյանի խոստումներն այս անգամ էլ մնացին թղթի վրա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի երդմնակալության մեկ տարին: «Առաջիկա 5 տարիներին մեր պետության եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ 3 հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն»,-մեկ տարի առաջ ԱԺ հատուկ նիստում խոստացել էր Սերժ Սարգսյանը: Այսօր, սակայն, պետք է արձանագրենք, որ նրա այս, ինչպես նաեւ մյուս խոստումները մնացել են թղթի վրա գրված. տնտեսությունն աճի փոխարեն դոփում է տեղում. 2012թ. տարեվերջին արձանագրվեց 3.5 տոկոս, իսկ այս տարվա հունվար-փետրվարին՝ 2.4 տոկոս աճ: Փոխարենն անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում. այս տարի 4.1 տոկոս անկում է: Արտագաղթը շարունակում է պահպանել իր տեմպերը՝ 2013-ին ՀՀ-ից հեռացել է 41 հազար մարդ, աղքատությունը շարունակում է մնալ ավելի քան 32 տոկոս, իսկ գործազրկությունը եթե կրճատվել է, ապա՝ միայն բնակչության նվազման հետեւանքով: Ահա Սերժ Սարգսյանի տված երդման ապահով Հայաստանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս