ԱՅՍՕՐ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ը կրկնակի տոն է հայերի համար: Առաջին հերթին ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձն է, որը գիտակից հայերի կյանքում մեծ բան պետք է փոխեր, եւ երկրորդ հերթին՝ գիրք նվիրելու օրն է։

 

Գանք ամենակարեւորից եւ սկզբից։

Թումանյանը հետագայում պետք է դառնար այն մեծությունը, ով անգնահատելի եւ մեծ ներդրում է ունեցել թե՛ հայոց գրականության, թե՛ հայ մշակույթի մեջ։

Լոռվա Դսեղում ծնված Թումանյանը իրական հայ է եղել, ունեցել է հային բնորոշ հյուրասեր բնավորություն, գեղեցիկ ու հիշվող կենացներ է ասել տարբեր առիթների ժամանակ, որի համար էլ նրան անվանել են նաեւ «ամենայն հայոց թամադա»։

Թումանյանի անսահման բարության, հոգատարության մասին փաստող շատ հանգամանքներ կան, սակայն հարկ է հիշել այն պատմությունը, երբ Հովհաննես Թումանյանը որդեգրել է Եղեռնից փրկված 13 որբերի։ Կարելի է ասել, որ գոնե այդպես բախտը ժպտացել է 13 որբուկներին։ 13 որբերի մեջ է եղել նաեւ Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը, որի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջեւ, փրկվել էին միայն ինքն ու քույրը, իսկ քրոջը կորցրել էր արդեն մանկատանը։ Լուսնթագի ընտանիքը դարձավ Թումանյանն իր ընտանիքի հետ, իսկ Լուսնթագի կյանքում ամենալուսավոր հուշը մնացել է հենց Թումանյանը։

«Հոգուս հատոր, սրտիս կտոր,

Դասիս համար դու մի հոգար,

Թե կան դասեր, կա նաեւ սեր,

Եվ ինչ զարմանք, իմ աղավնյակ,

Որ կենդանի մի պատանի

Սերը սրտում դաս է սերտում»,- այս բանաստեղծությունը Թումանյանը գրել է, երբ առաջին անգամ սիրահարվել է, իսկ դրանից ավելի հետաքրքիր եւ գրքային սեր միգուցե չկա։

Հետաքրքիրն այն է, որ Թումանյանը այս փոքրիկ բանաստեղծությունը գրել է 11 տարեկանում։ Դպրոցական տարիներին նա հաճախ էր օգտվում դպրոցի տեսուչի հարուստ գրադարանից եւ այդ ընթացքում էլ սիրահարվել է նրա դստերը՝ Վերգինեին։

Հետագայում, երբ Թումանյանն արդեն իրապես, ամենայն լրջությամբ եւ բոլոր ջանքերով  ստեղծագործել է, տվել է հայերիս այնպիսի ստեղծագործություններ, որ կարդալիս էլ հայտնվում ես այս տողերում։

Թումանյանի գրչին են պատկանում «Անուշը», «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Թմկաբերդի առումը», «Ախթամարը», «Փարվանան», «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում», «Հազարան բլբուլ» եւ այլ հայտնի ստեղծագործություններ։

Մեծ լոռեցու մասին հուշերը շատ են, որոնց մասին հակիրճ ներկայացնում է ArmLur.am-ը։

Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը եղել է Ղազարոս Աղայանը։ 1900-ական թվականների սկզբներին սրվել էին հայ-«ադրբեջանական (ներկայիս անունով)» հարաբերությունները: Թումանյանը, իր հետ ամենամտերիմ ընկերոջ՝ Ղազարոս Աղայանի հետ, գնում է «Ադրբեջանի (ներկայիս անունով)» Ղազախի շրջան՝ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլեւանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»:

Պատմում են, որ Թումանյանը բարակամեջք, նրբամարմին մարդ է եղել եւ այդ ամենը լսելով՝ անհանգստացել է, սակայն,  լսելուց հետո, տեղից վեր է թռչել հաղթանդամ Ղազարոս Աղայանը եւ ասել՝ «բերե՛ք ձեր փահլեւանին»:

Մենամարտի համար բերել են մի հսկայի, Թումանյանը, նրան տեսնելով, խառնվել է իրար։ Մենամարտը սկսվել է եւ Թումանյանը անդադար բացականչել է՝ «Ղազար ջան, կեռ տու՛ր, Ղազար ջան, կեռ տու՛ր…» Ղազարոս Աղայանի համբերությունը հատել է եւ ի պատասխան Թումանյանի՝ թուրքին գետնին տալով ասել է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ

Սպասումները մեծանում են Քրիստոֆեր Նոլանի հաջորդ էպիկական ֆիլմից։

Universal-ը հայտնել է, որ Մեթ Դեյմոնը կնկարահանվի Նոլանի կողմից Հոմերոսի «Ոդիսական» ֆիլմի ադապտացիայի մեջ: Պրոֆիլի կադրում Դեյմոնը, ով աշխատել է Նոլանի հետ «Օփենհայմեր»-ում, զինվորական զենքուզրահով է։

Սուրբ Ծննդից քիչ առաջ պարզվեց, որ Նոլանի վերջին նախագիծը կլինի Հոմերոսի էպիկական պոեմի ադապտացիան, որը գրվել է մոտ մ.թ.ա. 8-րդ դարում: Որպես արեւմտյան գրականության հիմնարար բանաստեղծական տեքստերից մեկը՝ պատմությունը պատմում է Իթակե կղզու թագավոր Ոդիսեւսի եւ Տրոյական պատերազմից հետո նրա տունդարձի վտանգավոր ճանապարհորդության մասին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Էնն Հեթուեյը, Զենդայան, Ռոբերտ Պատինսոնը, Լուպիտա Նյոնգոն, Բենի Սաֆդին եւ Շարլիզ Թերոնը։

 

 

 

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ԵՆ ՆԿԱՐՈՒՄ

Երգիչ, դերասան, հաղորդավար Արսեն Գրիգորյանը, ով մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ» 2025 երգի մրցույթին, սոցցանցի իր էջում նոր լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել։ Բանն այն է, որ Արսեն Գրիգորյանը մեկնել է Կիպրոս նկարահանումների։ Նա գրել է. «Կիպրոսում նկարահանում ենք «Will you marry me» երգի տեսահոլովակը»։ Նշենք, որ տեսահոլովակի նկարահանման համար աշխատում են 30-ից ավելի մարդիկ։ Հավելենք նաեւ, որ փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ այս տարի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի Պարգը. մրցույթը տեղի կունենա Շվեյցարիայի Բազել քաղաքում։

 

 

 

ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ

«Դեպի Եվրատեսիլի» մրցակցությունը թեժ էր լավ ընկերներ Պարգի ու Սիմոնի միջեւ։ Վերջինը հաղթող ճանաչվեց ժյուրիի քվեարկության արդյունքում, սակայն Պարգը հաղթեց հեռուստադիտողների քվեարկությամբ։ Բայց ընկերները կյանքում չեն մրցակցում, եւ սա երեւում է նրանց ինստագրամյան էջերից։ Սիմոնը Պարգի հաղթանակից հետո ջերմ շնորհավորել է երգչին ու հաջողություն մաղթել «Եվրատեսիլում»։ «Մեր ընկերությունը համարում եմ ստացված, այնքան մաքրություն ու անկեղծություն կա այդ ամենի մեջ։ Պարգ, քեզ սրտանց շնորհավորում եմ ու հաջողություն եմ մաղթում»,-գրել է Սիմոնը։ Պարգը «Եվրատեսիլ 2025»-ին կներկայացնի Survivor երգը, որով էլ հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում։

 

 




Լրահոս