Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Mercedes մակնիշի եւ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ֆինանսական կազմակերպությունը կարո՞ղ է վիճարկել Հաշտարարի որոշումը։

Լեւոն Ամրոյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Լ. Ամրոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ, այո, կարող է։ Որոշման պարտադիր դառնալու մասին ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունը կարող է դիմել դատարան՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով։

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր է դառնում միայն այն ժամանակ, երբ որոշումը ծանուցելու պահից՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդը գրավոր եւ անվերապահորեն համաձայնում է  որոշմանը։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:

Ժենյա Հունանյան (75 տարեկան, թոշակառու)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Հայտնում ենք, որ ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է դիմում եւ հետեւյալ փաստաթղթերը

ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ,

զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի կամ կամավորականի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու մասին,

է. ավանդատուի օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացնում է ավանդատուի օրինական ներկայացուցիչը,

ը. ավանդատուի տված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացնում է նրա լիազորած անձը.

6) հայտարարություն՝ փոխհատուցումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ։

7) դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը, եթե նա ավանդատուն չէ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո, վճարման կանխիկ եղանակն ընտրած ավանդատուի կողմից փոխհատուցումը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում՝ նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում:

 

 

 

 




Լրահոս