Գագիկ Ծառուկյանը նախօրեին գնացել է օդանավակայան Սերժ Սարգսյանին Թուրքմենստան ճանապարհելու. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին գնացել է օդանավակայան եւ Սերժ Սարգսյանին ճանապարհել Թուրքմենստան, ուր վերջինս մեկնել է պաշտոնական այցով։ Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Ծառուկյանը, ով ԱԱԽ անդամ է, դադարել էր գնալ օդանավակայան, դիմավորել ու ճանապարհել Ս. Սարգսյանին։ Թե նախօրեի երեկոյան ինչու է Ծառուկյանը որոշել օդանավակայան գնալ ու հրաժեշտ տալ Ս. Սարգսյանին՝ դժվար է ասել։ Չի բացառվում, որ Ծառուկյանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ իր խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, կնշանակվի վարչապետի պաշտոնում, եւ չի ուզում որեւէ կերպ խոչընդոտել այդ հանգամանքին, ուստի որոշել է իր խորին հարգանքը ի ցույց դնել Ս. Սարգսյանին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս