
ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Վանաձորի 7 հիմնական դպրոցում։
Լուսինե Աղաջանյանը, որը Վանաձորի Ա. Բակունցի անվան 7 հիմնական դպրոցի փոխտնօրենն է, ահազանգել է իրավապահներին ու հայտնել, որ դպրոցի 5 Ա դասարանի աշակերտ Ա. Պ-ն հաճախակի կոնֆլիկտներ է ունենում դպրոցի աշակերտների հետ։ Նա փետրվարի 12-ին վիճաբանել է համադասարանցի Գ. Շ․-ի հետ, որի ընթացքում շշով ջուր է լցրել վերջինիս վրա:
Արդյունքում, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, մանկավարժական խորհրդի նիստում որոշվել է Ա. Պետրոսյանին վարքի համար տալ նկատողություն, որից հետո Ա. Պետրոսյանի նկատողությունը կարդալու համար հանձնաժողովի անդամներով մուտք են գործել դասարան։ Դրանից հետո Ա. Պետրոսյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հանձնաժողովի հասցեին, վերցրել սեղանին դրված քանոնը, նետել փոխտնօրեն Լ. Աղաջանյանի վրա և վերջինիս հասցեին հնչեցրել հայհոյանք:
Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։
ArmLur.am-ը ՔԿ-ից տեղեկացավ, թե աշակերտ Ա․ Պ․-ի և դպրոցի տնօրինության միջև տեղի ունեցած միջադեպով ինչ վարույթ կա։ ՔԿ-ից փոխանցեցին, որ երեխայի ծնողի բողքի հիման վրա կա նախաձեռնված քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որը հոգեկան ներգործություն է անչափահաս երեխայի վրա։ Իրավապահները քննություն են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան