ՕԵԿ նախարարների եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հինգշաբթի օրը ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել: Մեր տեղեկություններով՝ այդ օրը քննարկվելու է ՀՀ նոր ձեւավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարների մնալ-չմնալու հարցը: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այս պահին մտադրություն չունի իր նախարարների կազմը փոխել, բայց չի բացառվում, որ նա փոշմանի: Հատկապես որ խոսակցություններ կան, թե, ընդհանրապես, ցանկանում է հրաժարվել նախարարական կորպուսից, քանի որ նրանք «եկամտաբեր չեն»:

Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս ասաց, թե «Նիստից հետո համապատասխան հաղորդագրություն կտարածենք, կտեսնեք, թե ինչ հարցեր են քննարկվել»:

Նշենք, որ դեռեւս մարտին ՕԵԿ քաղխորհրդի ժամանակ լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել ՕԵԿ նախարարների եւ Ա. Բաղդասարյանի միջեւ, սակայն վերջերս նրանք «Օջախ» ռեստորանում բարիշել էին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս