
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով, հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։
«ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։