ՖՈՏՈ. Վիեննայում ՔՊ խմբակցության քարտուղարը էլի թիրախավորել է Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական պատգամավորները շարունակում են իրենց անտրամաբանական քաղաքականությունը՝ մի՛ կողմից ավելի են վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, մյո՛ւս կողմից ՀՀ պետական շահի և զիջումների գնով փորձում են հարաբերություններ հաստատել թշնամական Թուրքիայի հետ:

Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Պողոսյանը, իր մեկ ու կես րոպեանոց ելույթի ընթացքում խոսելով նոր տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի մասին, ասել է․ «Եթե ժողովրդավար երկրներն այս գործիքներն օգտագործում են առավել թափանցիկ կառավարում իրականացնելու, առավել վստահելի ընտրական գործընթացներ կազմակերպելու համար, ապա ավտորիտար երկրների համար այս գործիքները կիրառվում են որպես զենք՝ հիբրիդային պատերազմներ վարելու և մեր ժողովուրդներին մանիպուլացնելու և վախեցնելու համար:

Հայաստանը հիբրիդային հարձակումների ենթարկվեց հատկապես 2020 թվականի պատերազմի ընթացքում, դրան հաջորդող շրջանում և շարունակում ենք առերեսվել այսօր:

Հայ ժողովրդին անդադար մատուցվում է կեղծ, վախեր առաջացնող տեղեկատվություն: Օրինակ, մենք կասեցրել ենք մի քանի ռուսալեզու հաղորդումների հեռարձակումը մեր երկրի տարածքում: Հիբրիդային հարձակումները հատկապես ակտիվանում են ընտրությունների նախաշեմին, դա ցույց է տվել ինչպես մեր փորձը, այնպես էլ Մոլդովայի և Վրաստանի վերջին ընտրությունների շուրջ առկա իրադարձությունները»:

Ավելի ուշ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հրապարակեց Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումից լուսանկար՝ գրելով, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումանը եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վրաբերող հարցեր:

Միևնույն ժամանակ, հենց նույն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթի ընթացքում առաջարկել է ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկել Բաքու՝ դիտարկելու հայ գերիների և ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող դատավարական ֆարսը:

Պատգամավորի պնդմամբ` այն կծառայի հետևյալ նպատակներին՝

  • Համոզվելու, թե որքանով է դատավարությունը համապատասխանում միջազգային իրավական չափանիշներին,
  • Կապահովի դատական գործընթացների թափանցիկությունը,
  • Կարտահայտի միջազգային հանրության հավատարմությունը Մարդու իրավունքներին,
  • Կահազանգի, որ մարդու իրավունքների ոտնահարումը չի կարող անհետևանք մնալ։

ԵԱՀԿ ԽՎ միջամտությունը հստակ ազդանշան կլինի, որ միջազգային հանրությունը չի լռելու, իսկ Ադրբեջանը պիտի հաշվետու լինի իր գործողությունների համար։

Ի՞նչ է ստացվում

Հայաստանի իշխանությունը հստակ քայլերով թշնամացնում է Հայաստանը տարիների դաշնակից պետության հետ և բարեկամանում մեզ ցեղասպանած պետության հետ:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս քաղաքականությունը, դժվար չէ կռահել:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս