Չստացված նախարարը շարունակում է պաշտոնավարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ Հայաստանում գնալով նվազում է ծնունդների թիվը, փոխարենն աճում է ծննդաբերության նպաստ ստացողների քանակն ու նպաստների չափը: Այս առումով ուշագրավ փաստեր է պարունակում ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը: ՀՀ-ում 2011թ.գրանցվել է 43 հազար 340 ծնունդ, նպաստառուների թվաքանակը կազմել է 12 հազար 587 մարդ, վճարվել է 3մլրդ 927մլն 940 հազ. դրամ նպաստ: 2012թ. գրանցվել է 42 հազար 480 ծնունդ, նպաստառուների թվաքանակը՝ 12 հազար 445 մարդ, վճարվել է 3մլրդ 646մլն 735 հազ. դրամ նպաստ, 2013թ.գրանցվել է 41 հազար 770 ծնունդ, նպաստառուների թվաքանակը՝ 13 հազար 370 մարդ, վճարվել է 5մլրդ 38մլն 531 հազ. դրամ նպաստ: «Այսպիսով, 2013թ. ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ  վճարվել է 1մլրդ 391 մլն 795 հազ. դրամ ավելի գումար»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ: Նշենք, որ այս ոլորտի պատասխանատուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է, ով, չնայած իր ղեկավարած ոլորտում եղած բացահայտումների առատությանը, շարունակում է պաշտոնավարել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս