Armenian text to speach

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ավելի քան երկու տարի արգելանքի տակ գտնվելուց հետո ազատ կարձակվի։

 

Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ գործի քննության ավարտական՝ ճառերի փուլում, որոշում է կայացրել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել գրավով՝ 25 մլն դրամի չափով՝ համակցված բացակայելու արգելքով եւ վարչական հսկողությամբ։

Որպես վարչական հսկողության պայման՝ դատարանն արգելել է Արուսյակ Ալեքսանյանին շփվել մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի եւ Թամարա Պետրոսյանի, ինչպես նաեւ վերջիններիս պաշտպանների հետ։

Նշենք, որ գործի քննությունը գտնվում է ավարտական փուլում։ Նախորդ նիստերի ընթացքում ճառով են հանդես եկել Էրիկ Ալեքսանյանը, պաշտպանները, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների մի մասը։ Հաջորդ դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպանները եւս հանդես կգան պաշտպանական ճառով, ինչին կհաջորդի Արուսյակ Ալեքսանյանի եզրափակիչ ելույթը։

Հիշեցնենք, որ 2022թ. հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք եւ ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տեւած քննության արդյունքում բավարարվել էր։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։

Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը եւ այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու համար։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։ Արուսյակ Ալեքսանյանը, դատավորի օգնական Թամարա Պետրոսյանը եւ Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

4 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Փետրվարի 12-ին հրազենային վնասվածքի վերաբերյալ կանչ է ստացվել շտապօգնություն: Խումբը մեկնել է մայրաքաղաքի Րաֆֆու փողոց, որտեղ հայտնաբերել է 61-ամյա տղամարդ` գլխուղեղի վնասվածքով: Տուժած տղամարդը Մալաթիայի շուկայում գտնվող արտարժույթի փոխանակման կետի սեփականատերն էր: Նա տալիս է հաղորդում, որ ժամը 17։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում երկու անծանոթ տղամարդ մոտեցել են իրեն, դեմքին փչել արցունքաբեր գազ, գետնին գցել, հարվածներ հասցրել եւ ձեռքից հափշտակել երկու պայուսակ, որոնց մեջ եղել են տարադրամի փոխանակման կետի գումարները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձինք դեպքի վայր ժամանել են «Հյունդայի Ակցենտ» մակնիշի մեքենայով, որի համարանիշերը եղել են փոխված: Հաջորդ օրը «Հյունդային» հայտնաբերվել է: Մեքենայի սրահում կային բժշկական դիմակ ու ձեռնոցներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավազակային հարձակում գործած անձինք կրել էին հանցագործության ժամանակ: Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներից երկուսը հանցագործությունն ավարտին հասցնելուց հետո գնացել են Երեւանում նախօրոք վարձակալած տուն եւ երեկոյան մեկնել են օդանավակայան:

«Տեղեկություններ են ստացվել նաեւ, որ ավազակային հարձակում կատարած անձանցից երկուսը «Զվարթնոց» օդանավակայանում են եւ ցանկանում են լքել Հայաստանի տարածքը: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է օդանավակայան: Պարզվել է, որ նրանցից մեկն արդեն անցել է անձնագրային հսկման տարածքը»,- ներկայացնում է Քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը: Ազգությամբ հայ 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է իրեղեն ապացույց հանդիսացող 13 500 դոլար, ավելի քան 163 հազար ռուբլի ու 200 եվրո: Նրա 29-ամյա հանցակցի խուզարկությամբ հայտնաբերվեց 13 600 դոլար, 325 հազար ռուբլի եւ 200 եվրո:

Փետրվարի 14-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Երեւանի քրեական ոստիկանները նախ Երվանդ Քոչարի փողոցում ձերբակալել են հանցավոր խմբի երրորդ` 30-ամյա անդամին: Այս օտարերկրացին արդեն իսկ հետախուզման մեջ էր անցած տարի Մասիսում եւ Մալաթիայի վարչական տարածքում կատարած ավազակությունների մեղադրանքով: Նրան խուզարկելիս հայտնաբերվեց 70 հազար ռուբլի, 75 հազար դրամ, 150 եվրո եւ յոթ հազար դոլար: Սրանից էլ մեկ ժամ չանցած` Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաեւ խմբի չորրորդ անդամը՝ 38-ամյա մի տղամարդ, ով, ի դեպ, 2021 թվականի հունվարից Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով: Նրան խուզարկելիս հայտնաբերվեց 134 հազար ռուբլի եւ 266 հազար դրամ: Հանցակիցներից մեկը իր մոտ եղած գումարի մի մասը փոխանցել է ծանոթին, որը բացատրական աշխատանքի արդյունքում հափշտակած գումարն ամբողջությամբ ներկայացրել է նախաքննական մարմին։

 




Լրահոս