Լուսանկարը՝ համացանցից
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Վարդանյանի վերաբերյալ հայտնի «ավտոբուսի գործով» դատական նիստը երեկ չկայացավ դատավոր Դավիթ Արղամանյանի վատառողջության պատճառով: Չնայած ձյան տեղումներին՝ դատարանի առջեւ պառկած, դեմքին՝ «Ձերբակալվածի՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ ստոր բռնությունը վերադարձ է դեպի նողկալի անցյալ» գրությամբ բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե գնաճի ինչ տեսակներ կան։ Դրանցից ո՞րն է նպատակադրում ՀՀ ԿԲ-ն:
Գայանե Մուրադյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ՝ ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Եթե օրինակ համեմատում ենք 2012 մարտ ամսվա գների մակարդակը 2011թ. մարտի գների հետ, ապա ստացվում է 12-ամսյա գնաճ՝ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Իսկ երբ համեմատում ենք 2012 թ. հունվար-մարտ ամիսների գնաճը 2011թ. հունվար-մարտ ամիսների գների մակարդակի հետ՝ ապա դա գնաճի միջին ցուցանիշ է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Երբ համեմատում ենք 2012 թ. մարտին գների մակարդակը 2012 թվականի փետրվարի գների մակարդակի հետ, այն ամսական ցուցանիշ է ժամանակահատվածի վերջի դրությամբ եւ այսպես շարունակ: Գնաճի ցուցանիշները տարբերակվում են նաեւ ընդգրկմամբ. օրինակ՝ ընդհանուր կամ բնականոն, որոնց տարբերությունը ներկայացված է կետ 3-ում:
ՀՀ Կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒԴՐ». Նշենք, որ գնաճի ցուցանիշների այս բազմազանությունից ԿԲ-ն նպատակադրում է 12-ամսյա ցուցանիշը՝ ժամանակահատվածի վերջի դրությամբ: Այսինքն՝ ԿԲ-ն նպատակադրում է յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ 12-ամսյա գնաճը 4%, 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում պահելու համար:
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում երաշխավորված ավանդները:
Լիլիա Նալբանդյան (57 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում առաջին հերթին հաշվարկվում են ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն ավճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով։ Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։























