«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավականին ծանր է տանում իր քավորի՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին նա փակված է իր աշխատասենյակում ու գրեթե չի շփվում նախարարության աշխատակիցների հետ, անգամ՝ իր տեղակալներին չի ցանկանում ընդունել: Իսկ Դավիթ Սարգսյանին մտահոգում է ոչ միայն քավորի, այլեւ՝ անձամբ իր ճակատագիրը. հանդիսանալով Տիգրան Սարգսյանի թիմի ամենակարկառուն ներկայացուցիչը, ավելին՝ քավոր-սանիկական հարաբերություններ ունենալով նրա հետ, ակնհայտ է, որ Դավիթ Սարգսյանը չի լինի նոր կառավարության կազմում, հատկապես, եթե կառավարությունը գլխավորի Հովիկ Աբրահամյանը, ում համարում են ամենահավանական թեկնածուն: Մինչ այս, քավոր վարչապետի կառավարությունում Դավիթ Սարգսյանը «առաջին կռուգ»-ի տղաներից էր: «Ժողովուրդ»-ը փորձեց Դ. Սարգսյանի տրամադրության անկման պատճառների մասին տեղեկությունները ճշտել Ֆինանսների նախարարությունից, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: