ՔՊ խմբակցության պատգամավորները երեկ Վիեննայում հանդիպել են Թուրքիայի պատվիրակության անդամների հետ։
Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում։
ՔՊ խմբակցության պատգամավորներից թուրք պատգամավորների հետ հանդիպմանը մասնակցել են ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Իշխանական պատգամավորները իրենց սոցիալական էջերում ուրախ տրամադրությամբ, լայն ժպիտներով լուսանկարներ են հրապարակել թուրք պատգամավորների հետ։
Իսկ թե ինչ է քննարկվել թուրքական կողմից հետ, ՔՊ-ական պատգամավորները այս մասով հայտնել են․ «Երկկողմ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, կարևորվել է նաև տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը և տնտեսական հարաբերությունների զարգացումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։





























