«Ես Ծառուկյանի տեղը լինեի` ընտրությունների չէի մասնակցի»:
Իսկապես, ամեն ինչ իրար է խառնվել: Դուդուկահարը քաղաքական գործչի փոխարեն է մտածում: Իհարկե, երբեմն էլ հակառակն է տեղի ունենում: Ու արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում, որեւէ մեկն իր տեղում չէ: Դառնալով Ծառուկյանի որոշմանը` նշենք, որ նա դեռ ժամանակ ունի մինչեւ հաջորդ դասը կողմնորոշվելու, թե նախագահական ընտրություններին ինչպես մասնակցի: Կասկածից վեր է, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ինչ-որ կերպ ընտրություններին հաստատ կմասնակցի: Ուստիեւ դուդուկահարը միանգամայն ավելորդ խորհուրդ է տալիս ԲՀԿ առաջնորդին` ինքն էլ լավ իմանալով, որ միեւնույն է, չի ստացվելու: