
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մասնագիտական գործունեությունը։
«Իմ նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն, անկախ նրանից, որ ես իսկապես չեմ կատարել որևէ հակաօրինական արարք, ինձ այսպես, թե այնպես ստիպում է որոշակի ժամանակով դադար վերցնել:
Այդ դադարը կարևոր է՝ անկախ նրանից ես կարդարացվեմ, թե բողոքարկման գործընթացում կլինեմ: Այն ինձ հնարավորություն կտա գիտելիքներս կատարելագործելու, բացթողումները շտկելու և ավելի մեծ եռանդով վերադառնալու»,- սոցցանցի իր էջում գրել է Ալեքսանյանը: