
ՀՀ-ում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1,000 վթար են գրանցել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ապահովագրողների միությունը:
«Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել:
ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1,000 վթար են գրանցել։
Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված։
Միաժամանակ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն, ՀՀ ՆԳՆ համապատասխան ծառայությունների հետ փոխգործակցությամբ, աշխատում է արտակարգ ռեժիմով՝ փորձելով սեղմ ժամկետում սպասարկել բոլոր պատահարները։
Հարգելի քաղաքացիներ,հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Մաղթում ենք ապահով ու անվտանգ ճանապարհ»,-ասվում է հայտարարությունում։