ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար․ Մելիքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը և Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել են մանրամասներ Ղազարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին։

«Հենց մտանք քննչական, մեզ ներկայացվեց, որ դատախազը որոշում է կայացրել Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Էդգար Ղազարյանի հրապարակային խոսքից որոշ դրվագներ են վերցրել և դարձրել մեղադրանքի հիմք։

Էն խոսքն է վերցված, որ Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր։ Էսպիսի արտահայտություններ, ոչ հայհոյանք, ոչ վիրավորանք, բացառապես քննադատություն։

Խափանման միջոցի մասին․ Էդգար Ղազարյանն այլևս չի կարող երկրից դուրս գալ, իսկ մյուսը՝ վարչական հսկողություն սահմանելու մասին է, որը շատ լայն հասկացություն է, որը կարող է ներառել ինչպես որևէ գործողություններ չկատարել, այնպես էլ օրական այսքան ժամանակից ավելի տնից դուրս չգալու մասին։

Ղազարյանը ենթարկվել է նաև անձնական խուզարկության։ Վաղը լինելու է դատական նիստ՝ վարչական հսկողության մասին»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս