ԵԱՏՄ-ն ապագայում կարող է հավակնել G20-ի անդամակցությանը․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կարող է հավակնել G20-ի լիիրավ անդամակցությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՀ-ում G20-ի արտգործնախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անցյալ տարվանից Աֆրիկյան միությունը դարձել է «քսանյակի» լիիրավ անդամ։ Նույն կարգավիճակին հասնելու ցանկություն են հայտնել նաև Արաբական պետությունների Լիգան և Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների համայնքը։ Մենք ողջունում ենք նման տրամադրվածությունը և կարծում ենք, որ ինչ-որ փուլում նման իրավիճակի կարող է հավակնել Եվրասիական տնտեսական միությունը»,-նշել է Լավրովը։




Լրահոս