
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել տուն:
Բժիշկների կարծիքով՝ Մարկեսի վիճակը շատ «նուրբ» է: 87-ամյա գրողին դրսում սպասում էին ահռելի քանակությամբ երկրպագուներ և լրագրողներ: Կոլումբիայի առողջապահության նախարար Մերսեդես Խուանը հայտնել է, որ գրողի մոտ կար սուր արտահայտված թոքերի բորբոքում: «Բուժումը «հատուկ» ձևով է եղել, հաշվի առնելով գրողի տարիքը»,-ասել է նախարարը և հավելել, որ նա կստանա թթվածնային թերապիա տանը՝ նոր բորբոքումից խուսափելու համար, տեղեկացնում է GMA-ը: