
Ազգային ժողովի մարտավարությունն ընդդեմ ԶԼՄ-ների ակնհայտ է՝ ամեն ամիս բազմաթիվ դատական գործեր են հարուցվում լրատվամիջոցների դեմ։
Այս ամենին զուգահեռ Ազգային ժողովի աշխատակազմը 2 մլն 88 հազար դրամ արժողությամբ գնում է կատարել, որով մատակարար «Ռումորս» ՍՊԸ-ն պարտավորվում է ամբողջ տարվա ընթացքում կատարել մեդիա մոնիթորինգ։
Ազգային ժողովը պատվիրել է պատվիրատուին տրամադրել հայկական մեդիա դաշտի մոնիթորինգի և վերլուծության ավտոմատացված առցանց հարթակի ծառայություններ ամսական բաժանորդագրության միջոցով։
Կատարողը պետք է տրամադրի որոնման տարբեր սկզբունքների համակցմամբ մեդիա տեղեկատվության որոնման համակարգ, ապահովի որոնման համակարգի անվտանգ շահագործումն ու տեղեկատվության անվտանգության ապահովումը։ Համակարգը պետք է հնարավորություն ընձեռի պատվիրատուին՝ Ազգային ժողովին՝
1. Կատարել որոնում մեդիադաշտում ցանկացած բանալի բառով,
2. Գտնել տեղական և սփյուռքի ԶԼՄ-ների կողմից հրապարակված ցանկացած նյութ (ավելի քան 300 ԶԼՄ),
3. Առանձին որոնումները կատարել տարբեր Որոնման պրոֆիլներում,
4. Կատարել որոնում ըստ ընտրված ժամանակահատվածի կամ ներկա ժամանակում,
5. Կիրառել հատուկ՝ Տրամաբանական որոնում, որը թույլ է տալիս որոնել ըստ ենթադրվող հրապարակման մեջ բանալի բառերի միաժամանակյա կամ առանձին ներկայացվածության,
6. Որոնման արդյունքը ստանալ պատկերավոր գրաֆիկաների տեսքով (ավելի քան 8 գրաֆիկ),
7. Օգտագործել տարբեր ֆիլտերներ՝ տարանջատելով ստացված հրապարակումները ըստ ֆեսբուքյան վարկանիշի, լրատվամիջոցի, ժամանակահատվածի և այլն,
8. Ընտրել մեդիաաղբյուրներ և ստանալ արդյունքներ միայն դրանց մասով, ուղարկել համակարգում նոր մեդիաաղբյուր ավելացնելու հայտ,
9. Բացել գտնված նյութերը սկզբնաղբյուրներում՝ այն լրատվական կայքերում, որտեղ դրանք հրապարակվել են,
10. Գտնել ԶԼՄ-ների հրապարակումները նաև Facebook-ում և YouTube-ում, տեսնել այդ հրապարակումների մեկնաբանությունները, արձագանքները,
11. Ստանալ հրապարակումների սոցիալական վարկանիշներ,
12. Հեռացնել, նշել որպես ընտրյալ, նշել որպես կարդացված և բաշխել հրապարակումները ըստ խմբերի,
13. Որոնման արդյունքում ստացված հոդվածներին համապատասխան թեմաներ կցել,
14. Յուրաքանչյուր հրապարակմանը գնահատական վերագրել՝ դրական, բացասական կամ չեզոք
15. Կատարել մրցակիցների վերլուծություն տարբեր գրաֆիկաների միջոցով,
16. Ներբեռնել որոնման արդյունքները՝ օգտագործելով դրանք գործնական հաշվետություններում, վերլուծություններում և վիճակագրություններում (Word, Excel, PDF),
17. Ֆիքսված որոնման համար ավտոմատացնել թարմացվող հաշվետվություններ և ստանալ Էլեկտրոնային փոստին ցանկացած պարբերականությամբ (ժամը մեկ, ամեն օր, ամեն շաբաթ,ամեն ամիս և այլն),
18. Էլեկտրոնային փոստին ստանալ ծանուցումներ՝ նոր հոդվածների հրապարակման դեպքում, օգտվել մեդիա արխիվից՝ սկսած 2015-ից։
Ազգային ժողովն ի դեմս իշխանության ներկայացուցիչների ամեն բան անում է ԶԼՄ-ներին դատական գործերով ճնշելու համար՝ դրանց նկատմամբ ակտիվ հետևողականություն դրսևորելով նույնիսկ կեղծ բաժանորդագրությունների միջոցով։
Էմմա Միքայելյան