Կհանդիպեն Ուկրաինայի հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի, ԵՄ, Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն հաջորդ շաբաթ, որպեսզի քննարկեն Ուկրաինայի ճգնաժամը. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ուկրաինացի գործընկեր Անդրեյ Դեշիցան:

Հանդիպման մանրամասերը, որի կայացման վայրը չի նշվում, դեռևս հստակեցվում են: Ինչպես հաղորդել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը, որ ԵՄ-ն պատրաստվում է ստեղծել հատուկ աջակցման խումբ, որը պետք է օգնի Ուկրաինային կայունացնել տնտեսական և քաղաքական իրավիճակը:




Լրահոս