
Այս գործը ոչ միայն պայմանավորված է Էդգար Ղազարյանի հասարակական, քաղաքական կեցվածքով, այլ նաև եթե սա նախադեպ լինի, այն կիրառելի կլինի բոլորի նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Նրանք չեն հասկացել, որ հնարավոր չէ Էդգար Ղազարյանին վախեցնել կամ լռեցնել: Էդգար Ղազարյանի ձեռքում ամենավտանգավոր զենքը միկրոֆոնն է, իսկ այս դատավարությունն առավել շատ ուշադրություն կհրավիրի նրա վրա: Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին»,-նշել է նա և հորդորել, որ հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, կանգնի Էդգար Ղազարյանի կողքին։