«32 ատամ» ակումբի, «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված դերասան Կարեն Մկրտչյանի վիճակում զգալի առաջընթաց է գրանցվել. նա սկսել է նորմալ խոսել և այլևս գլխացավեր չունի:
Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասանի հայրը՝ Գրիգոր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ այս պահին Կարեն Մկրտչյանը բուժման կուրս է անցնում Գերմանիայում: Դերասանի հոր խոսքով՝ շարունակում են թույլ մնալ Կարենի ոտքերը, նա պետք է ողնաշարի վիրահատության ենթարկվի:
«Բժիշկներն ասել են, որ Կարենը դեռ 3 ամիս պետք է կլինիկայում մնա»,- ասաց Գրիգոր Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 26-ին, ինչի արդյունքում լուրջ վնասվածքներ էր ստացել: