
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի փետրվարի 21-ի հրամանով Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Հայտնում են ՆԳՆ-ից։
Խաչատուր Իգիթյանը աշխատել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, ապա՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ, դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2024 թվականի մարտի 28-ից մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։