Բոսֆորի նեղուցը երկու ուղղություններով փակ է նավերի համար՝ եղանակային պայմանների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով DHA գործակալությունը:
«Ձյան տեղումների պատճառով, որոնք ժամանակ առ ժամանակ ուժգնանում են Ստամբուլում, Բոսֆորի ափով նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով»,- հայտնել է գործակալությունը։
























