
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Փափազյան փող. 27, 27/1, 28 համարների, Հովսեփ Էմինի, Սևքարեցի Սաքոյի, Թավրիզյան, Մանուշյան, Կովկասյան, Այգեկցի փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ