
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի փոխարեն կվարի НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Ч.Т.Д» հաղորդումը։
Հաղորդաշարի շրջանակում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանն ընդառաջ Մարգարիտա Սիմոնյանը կներկայացնի Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմող նոր վավերագրական նախագիծ։
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և տևական ժամանակ է՝ գտնվում է կոմայի մեջ։