Մեկ դրույքով աշխատողները մարտի 7-ին աշխատանքը կարող են ավարտել մեկ ժամ շուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Կանանց տոնը նշվում է մարտի 8-ին (այս տարի՝ շաբաթ օր)։ Այն ոչ աշխատանքային օր է:

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, մարտի 7-ին աշխատանքը կարող են ավարտել մեկ ժամ շուտ:




Լրահոս