Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդունեց իր դառը պարտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքը հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29 տոկոսը։ ARD հեռուստաալիքի էքզիթփոլի տվյալների համաձայն՝ այս մասին են վկայում exit poll-ի տվյալները։

Երկրորդ տեղում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է՝ 19․5 արդյունքով, վերջինս չորս տարվա ընթացքում կրկնապատկել է իր ցուցանիշը։ իսկ Շոլցի առաջնորդած Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության արդյունքն ամենաթույլն է Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 16 տոկոս։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պարտություն է անվանել Բունդեսթագի (խորհրդարան) ընտրություններում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արդյունքը։

«Դա դառը արդյունք է կուսակցության համար, դա պարտություն է ընտրություններում», – կիրակի օրը կայացած քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շտաբում:

Նա շնորհավորել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ:




Լրահոս