Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:
Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:






























