
Կոտայքի մարզի Ողջաբերդի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը և բողոքի ակցիա են իրականացնում։ Քաղաքացիները պահանջում են հանդիպել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քաղաքացիները բողոքի ձայն են բարձրացնում ՏԻՄ-երի և մարզպետարանի վատ աշխատանքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։