Բաքվում այսօր նշանակված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության «շինծու դատավարությունը» հետաձգվել է փետրվարի 27-ին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառը եղանակային պայմաններն են:
Ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ այսօրվա նիստը մեկնարկելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքով։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ առանձին է քննվում։ Ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը ավելի վաղ հացադուլ էր հայտարարել։





























