Wildberries օնլայն առևտրի հարթակը Հայաստանում շարունակում է գրավել շատերին և այդպիսով էլ շատանում են օնլայն հարթակից օգտվողների թվերը։
ArmLur.am-ը նկատեց, որ առևտրի օնլայն հարթակում վաճառվող ինքնասոսնձվող պատկերների (սթիքեր) վրայից, որոնց վրա պատկերված է Հայաստանի քարտեզը, բացակայում է Արցախը։
Հետաքրքիրն այն է, որ սթիքերները ՀՀ առաքվում են դրսից, այսինքն արտադրողը հայ չէ։
Ստացվում է այնպես, որ անգամ դրսում չի ընդունվում Արցախի հայկականությունը և որպես հայկական՝ Արցախը բացակայում է ՀՀ քարտեզից։
Աննա Սրապիոնյան


























































































