
Սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում Ջերմուկից դեպի Սյունիք գնացող ավտոճանապարհին կանգնած են տասնյակ բեռնատարեր, որոնց թույլ չեն տալիս գնալ Սյունիք։
Հասկանալու համար, թե ինչումն է կայանում խնդիրը, ինչու բեռնատար մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել Սյունիք, ArmLur.am-ը կապ է հաստատել Ջերմուկի համայնքապետարանի հետ։
Ջերմուկի համայնքապետարանից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Զանգեր կոչվող հատվածում բուք է և ճանապարհն անանցանելի է։
Համայնքապետարանից նաև փոխանցեցին, որ ավտոճանապարհը շուտով կբացվի, և բացվելու դեպքում բեռնատար մեքենաները կարող են շարունակել իրենց ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում։