Մարսելում ՌԴ հյուպատոսության տարածքում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայից պահանջում է անհապաղ հետաքննել հյուպատոսության տարածքում պայթյունները։
«Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակման բոլոր նշաններն ունեն»,- լրագրողներին ասել է Զախարովան։






























