Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է «Սուրմալու» կայարանի նախագծման մրցույթ հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում հայտարարել «Սուրմալու» մետրոպոլիտենի կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և հայեցակարգի մշակման մրցույթ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ մրցութային գործընթացի պայմանները վերջնական համաձայնեցվել են փետրվարի 17-ին կայացած մասնագիտական խմբի նիստի ընթացքում։ Ներկայումս նախապատրաստվում է մրցույթի փաթեթը, և նախատեսվում է այն հայտարարել արդեն այս շաբաթվա վերջում։

«Մրցույթի ամբողջական փաթեթն արդեն պատրաստ է։ Բացի այդ, մշակվել է նաև հանրային ներդրումային նախնական ծրագիրը, որը հնարավոր է ներկայացնել կառավարությանը նախնական քննարկման համար։ Հաջորդիվ, այս աշխատանքների ավարտից հետո պատրաստ կլինենք «Սուրմալու» կայարանի նախագծման մրցույթը հայտարարելուն»,-նշեց փոխքաղաքապետը։




Լրահոս