
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, եթե արդյունքը գոհացնի ռուսական կողմին։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի հետ, ցանկացած ներկայացուցչի հետ, ով բարեխղճորեն կցանկանա օգնել խաղաղության հասնելու համար, սակայն մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է նախարարը։