ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Սառցակալած փողոցներ, սառցե մայթեր. անմխիթար վիճակ՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս առատ տեղացած ձյունն իրական խառնաշփոթ է առաջացրել մայրաքաղաքում։

Երևանյան շատ փողոցներ պատված են սառույցի հաստ շերտով և դրանց վրայով քայլելը մեղմ ասած վտանգավոր է քաղաքացիների համար։

ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ իրավիճակում են երևանյան շատ փողոցներ, ինչպես են մարդիկ տեղաշարժվում։

Հավելենք, որ հանրապետությունում փետրվարի 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս