
ԱՄՆ-ն թույլ չի տվել Անգելա Մերկելին ծանոթանալ իր սեփական դոսյեի հետ, որը Ազգային անվտանգության ծառայության կիբերլրտեսության արդյունքում է առաջացել. տեղեկացնում է գերմանական Sächsische Zeitung-ը:
Համաձայն հրապարակման՝ 2013 թվականի հոկտեմբերին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը դիմում է ներկայացրել համապատասխան տեղեկություն ստանալու համար: Սակայն ԱՄՆ-ն որևէ տեղեկատվություն չի տրամադրել դաշնային կառավարությանը: Միայն անցյալ ամռանն է բացահայտվել, որ Մերկելի բջջային հեռախոսը արդեն մի քանի տարի գաղտնալսվել է: