
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ, ելնելով այն հանգամանքից, որ վերջին օրերի ընթացքում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն ստացել է բազմաթիվ դիմումներ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարման Դեպոզիտարիայի գործառույթների իրականացման հետ,
ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ շարունակում է գործել մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը, ուստի «Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիա» ԲԲԸ-ն պարտավոր է և շարունակելու է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները»:
Ի դեպ, քաղաքացիներին նամակներ են ուղարկվել, որ իրենց փոխարեն ընտրվել են կենսաթոշակային ֆոնդեր եւ կառավարիչներ։