
Փրկարար ծառայությունը հայտարարություն է տարածել․
«Փետրվարի 25-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում և միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ»: