Եվրոպան պատրաստվում է գազային պատերազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան գազը կարող է չհասնել ոչ միայն Ուկրաինային, այլև՝ Եվրոպային. գրում է «Коммерсант»-ը:

Այսօր Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնելու կառավարության անդամնրի հետ, որի ընթացքում քննարկելու է վճարումների բացակայության պատճառով Ուկրաինային մատակարարվող գազի սահմանափակման հարցը:

Ուկրաինան, որը չի մարել մարտ ամսվա պարտքը, արդեն բացեիբաց սպառնում է Ռուսաստանի գործողությունների պատճառով դադարեցնել գազի տարանցումը Եվրոպա: Եվրահանձնաժողովը սկսում է քննարկել մատակարարման կասեցման հնարավոր հետևանքները: Մտավախություն կա, որ Ուկրաինան պատրաստվում է օգտագործել Եվրոպայի համար նախատեսված գազը:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ասել է, թե Բրյուսելը «հույս ունի, որ Ռուսաստանը կհարգի մատակարարի իր պարտականությունները, իսկ Ուկրաինան` տարանցիկի` իրենը»:

Այդուհանդերձ, Եվրոպան արդեն սկսել է նախապատրաստվել վատագույնին: Եվրակոմիսար Գյունտեր Էտտինգերը կազմակերպել է գազի հարցով համակարգող խմբի հանդիպում, որին մասնակցել են 28 երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ փորձագետներ: Հանդիպմանը քննարկվել է գազի մատակարարման ընդհատումների դեպքում գործողությունների ծրագիրը և ԵՄ էներգետիկ կախվածության նվազեցմանն ուղղված ռազմավարության նախապատրաստումը:




Լրահոս